«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«Հարավկովկասյան երկաթուղու հետ աշխատող գործարարներին ահաբեկում են Ազգային անվտանգության ծառայության անունից: Մեր խմբագրությունը ահազանգ է ստացել գործարար Սամվել Սահակյանից, որը պատմել է, որ 1997 թվականից մինչ օրս աշխատում է ՀԿԵ-ի հետ, սակայն օրերս հայտնի է դարձել, որ երկաթուղին ունենալով պայմանագիր իր իսկ ընկերության հետ, տենդեր է հայտարարել տվյալ ծառայության համար, ինչը օրենքի կոպտագույն խախտում է:

«Միայն մեզ է հայտնի, թե ինչ գնով ենք մենք աշխատել նման պայմաններում, 2013 թ-ից սկսած երկաթուղում աշխատող նախկին ԿԳԲ-շնիկները՝ Արմեն Դարբինյանի գլխավորությամբ, պարբերաբար ահաբեկում են մեզ, ատկատ պահանջում, փորձում խլել մեր գործը, մենք չենք լռելու, պայքարելու ենք մինչեւ վերջ, արդեն դանակը ոսկորին է հասել՝ հերիք է ինչքան ոստիկանության ու ԱԱԾ-ի անունից մեզ վախացնեն, ին են ուզում, թողնենք, էս երկրից գնանք, փակենք բոլոր աշխատատեղերը, որ իրենք ավելի լավ թալանեն:

Ես խոստանում են հաջորդ համարում հարցազրույց տալ եւ հատ-հատ ներկայացնել փաստերով, անուններով, թե ինչպես են երկաթուղու ղեկավարները ռեկետով զբաղվում»,-մեզ հետ զրույցում ասաց Սամվել Սահակյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում