Այսօր՝ փետրվարի 26-ին, շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում բախվել են 1 տասնյակից ավելի ավտոմեքենաներ։

Վթարի հետևանքով մի քանի ավտոմեքենաներ բախվել են երկաթբետոնե արգելապատնեշներին, երկաթե գովազդային սյանը, մի քանիսն էլ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարների հետևանքով կան վիրավորներ, որոնց ինքնությունը ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանի հանձնարարականով ՃՈ հետաքննիչները պարզում են։

Մանրամասները՝ shamshyan.com-ում: