Փետրվարի 26-ին, Ժամը 08:18-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Հայպետշին» թաղամասում՝ աղբանոցի մոտակայքում, այրվում է ոչ բնակելի տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացել է ժամը 08:42-ին, մարվել՝ 09:17-ին: Ամբողջությամբ այրվել է չբնակեցված տնակը (2x2մ):