«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ապօրինի զենք պահելու մեջ մեղավոր ճանաչված Արմեն Միքայելյանն ազատ է արձակվել: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Արմեն Միքայելյանի շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանը:
 
«Նա իր պատիժը կրել է ամբողջ ծավալով և այսօր ազատ է արձակվել»,- ասաց Վարոսյանը:
 
Նշենք, որ Մալաթիա և Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ կայացրած որոշմամբ էր Միքայելյանը մեղավոր ճանաչվել և դատապարտվել 1 տարվա ազատազրկման:
 
Հիշեցնենք, որ Արմեն Միքայելյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով, այն է՝ ապօրինի զենք-զինամթերք կրելը: