Ազգային ժողովում այսօր ելույթ ունեցան Դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամները, որոնց առաջադրեցին Հանրապետական և Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները:

Առաջադրված բոլոր թեկնածուներին Ազգային ժողովին ներկայացրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բոլոր առաջադրվող թեկնածուներին ուղղեց նույն հարցը՝ Սերժ Սարգսյանը լո՞ւրջ էր ասում, որ ինքն այլևս չի առաջադրվելու ՀՀ նախագահի և վարչապետի պաշտոնում և արդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ:

Դատական խորհրդի անդամի թեկնածու Հայկ Հովհաննիսյանը Նիկոլ Փաշնյանի հարցերին չպատասխանեց՝ հիմնավորելով, որ իր պատասխանը կախված է իրեն ուղղված հարցերի որակից:

Փաշինյանն, ի պատասխան Հովհաննիսյանի՝ նշեց. «Դե, Ես Ձեզ հիմա կտամ ավելի որակյալ հարց. Սերժ Սարգսյանը պատմության մեկջ կհիշվի ճաճանչափա՞յլ, թե՞ լուսաճաճանչափայլ»:

Դատական խորհդի թեկնածուն այս հարցին ի պատասխան՝ արձագանքեց. «Հիմա դուք ինձանից պատասխա՞ն եք ուզում»:

Հարցին միջամտեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ Փաշինյանն իր այս վերջին հարցին պատասխան չի ուզում ստանալ՝ թույլ չտալով նեղը գցել երիտասարդ թեկնածուին: