«Ժամանակ» օրաթերթը գրում է.

«Կրիպտոարժույթի մայնինգի ոլորտում մենաշնորհ հաստատելու Հայաստանի կառավարության փորձերը դատապարտված են ձախողման: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Առինջ մոլի» հարևանությամբ գործում է մայնինգի խոշոր կենտրոն: Չնայած կառավարության և վարչապետ Կարեն Կարապետյանի բոլոր ջանքերին՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որ բոլոր մայներները ստիպված լինեն տեղափոխվել հատուկ այդ նպատակով Հրազդանում ստեղծվող ազատ տնտեսական գոտի և այդտեղ կենտրոնացնեն կրիպտոարժույթի մայնինգը, որևէ մայներ չի պատրաստվում տեղափոխվել Հրազդան: Տպավորությունն այնպիսին է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող ազատ տնտեսական գոտին վերածվելու է դատարկ տնտեսական գոտու»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: