Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիտմար Համանը խոսել է  «Արսենալ»-ի ֆուտբոլիստ  Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Կարծում եմ՝ նա շատ ընդունակ ֆուտբոլիստ է և որոշ պատճառներով «Մանչեսթեր Յունայթեդ»-ում լավագույնս չդրսևորվեց: Մխիթարյանը բարձրակարգ խաղացող է:

Եթե Վենգերը  առավելագույնը ստանա նրանից, կարծում եմ՝ 6-18 ամիս հետո նրան իրենց թիմում կցանկանան տեսնել նաև այլ ակումբներ, քանի որ նա փոխանցումներ է անում և գոլեր է խփում:  Մխիթարյանը  լիարժեք հարձակվողական ֆուտբոլիստ է:

Եթե Մխիթարյանը ամբողջ ներուժով խաղա, մարդիկ կզարմանան, թե որքան  լավն է նա»,- Համանի խոսքը մեջբերում է Standard-ը: