«Փաստ» թերթը գրում է.

«ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մերուժան Սիմոնյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2017 թ. տարեկան հայտարարագիրը:

 

Սիմոնյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նախորդ տարի վաճառել է 8 միլիոն դրամ արժողությամբ «TOYOTA CAMRY 2.4» մակնիշի ավտոմեքենան եւ գնել ավելի թարմ՝ «TOYOTA CAMRY 2.5» մակնիշի ու կրկին 8 միլիոն դրամով:

Պատգամավորի դրամական միջոցները նախորդ տարի ավելացել են, սակայն դրանք բավական քիչ են՝ տարեսկզբին հայտարարագրել էր 700 հազար, իսկ տարեվերջին՝ 900 հազար դրամ:

Տարեկան եկամուտները կազմել են 15 միլիոն 283 հազար դրամ, որից 8 միլիոն դրամը մեքենայի վաճառքից ստացված գումարն է, 570 հազար դրամը վարձակալության դիմաց ստացված վճար, իսկ 6 միլիոն 713 հազարն էլ՝ աշխատավարձ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում