«Ժամանակ» օրաթերթը գրում է.

«ՀԺԿ նախկին համակիր, ընդդիմադիր գործիչ Գրիշա Վիրաբյանի հրավիրած առաջին հանրահավաքը կկայանա մարտի 30-ին։ Վիրաբյանը մինչ այդ պատրաստվում է դիմել Հայաստանում ԵՄ դեսպաններին, որպեսզի ստանա անվտանգության երաշխիք. «Ես ունեմ կոնկրետ փաստեր, որ դեսպանները կապված են այս իշխանությունների հետ, և իրենց ձեռնտու չէ, որ Հայաստանում իշխանափոխություն լինի: Ի դեպ, Գրիշա Վիրաբյանը նախօրեին հանդիպել է նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել համագործակցության տարբերակները: «Ես ինքս եմ իմ աջակցությունը հայտնել, ասել, որ պետք է համախմբվենք արդյունքի հասնելու համար։ Ես որևէ ամբիցիա չունեմ, ընդհանուր խնդիր է դրված, և ես ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում իմ ռեսուրսով միանալու, մասնակցելու հանրահավաքներին։ Նույն հարցն ենք լուծում, ինչ իմաստ ունի պառակտվել»,- հավելեց Վիրաբյանը»։

 

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: