SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Սուքիասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Արագածոտնի մարզում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։
Երեկ՝ փետրվարի 28-ին, Ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 42-ամյա Արտակ Փալիկյանը և հայտնել, որ 2017 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև այս տարվա փետրվարի 28-ի ժամը 17։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք թալանել են Երևանի բնակիչ, 67-ամյա Գեղամ Ղարիբջանյանին պատկանող Բյուրական գյուղի 3-րդ փողոցի թիվ 2 առանձնատունը։
Հանցագործները տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել են ճաղավանդակը, բացել պատուհանն ու այնտեղից գողացել «Սամսունգ» տեսակի հեռուստացույց, անվանական սուր, տարբեր տեսակի ոգելից խմիչքներ, կենցաղային իրեր, հագուստներ և գումար։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանություն դիմած Ա. Փալիկյանն աշխատում է ՀՀ Էկոնոմիկայի և բնական պաշարների նախարարության արդյունաբերության վարչության պետի տեղակալ, իսկ Գ. Ղարիբջանյանը, ով նրա կնոջ հայրն է, աշխատում է Արաբական Միացյակ Էմիրություններում՝ որպես ՀՀ դեսպան։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Թալանել են ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի տունը
12:15 - 1.Մարտ.2018
Առաջարկում ենք նաև
05/12/21 18:06
Սրբապղծություն Գեղարքունիքում. թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված զինվորի տունը
12/10/20 20:51
Զարհուրելի դեպք Երևանում. 19-ամյա հերոս զինվորի տունը հուղարկավորության օրը թալանել են
16/02/20 11:44
Ալիև-Փաշինյան հանդիպումից հետո զգում ես էն մարդու պես, ում տունը եկել-թալանել են․ Վահան Իշխանյան
24/01/20 14:57
«Թալանել են ԿԳՄՍ նախարարի տեղակալի տունը: Տարել են հայոց լեզու ու հայոց պատմություն առարկաները…»
01/10/19 17:00
Երևանում մասնավոր դայակը թալանել է Շրջակա միջավայրի նախարարի խորհրդականի տունը. shamshyan.com
18/09/19 23:36
Թալանել են «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1.5 մլն դրամի վնաս
14/08/19 14:25
Երևանում թալանել են հայտնի «հեղինակություն» Սիբիր Գագոյի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն
22/02/19 20:33
Աշտարակում թալանել են պաշտոնյայի տունը
15/02/19 09:18
«Ժամանակ». «Նվեր»՝ Գեղամ Ղարիբջանյանի համար
Ամենադիտված
Լրահոս
17:15
Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով
11:20
ԻՀՊԿ. Սպահանում բարձր ձայները կապված են հարձակումները հետ մղելու հակաօդային պաշտպանության աշխատանքի հետ
10:06
Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը
08:37
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
08:00
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
16:04
Զերծ մնացեք սեռական բռնության ենթարկված անձին, առավել ևս՝ երեխային վերաբերող տվյալներ հրապարակելուց. Աբրահամյան
12:45
Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով