Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն այսօր գործադիրի հավանությանը ներկայացրեց օտարերկրացիների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով որոշ լիազորություններ այսուհետ կվերապահվեն վարչապետին և Կառավարությանը։

Մասնավորապես՝ հատուկ կացություն կարգավիճակ տալու կամ մերժելու իրավունքն այս փոփոխությամբ տրվում է վարչապետին, իսկ հատուկ կացության կարգավիճակի մասին դիմումի քննության իրավունքը կվերապահվի Կառավարությանը։

 

Վարդան Եղաիզարյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունները բխում են նոր Սահմանադրութան պահանջներից։

Առավել մանրամասն՝ տեսանյութում