Ազգային Ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր Հանրապետության 4-րդ նախագահի ընտրությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արամ Սարգսյանի շուրջ կատարվողն իրեն հիասթափեցրել է և տխրեցրել, քանի որ տարօրինակ է, որբ մարդն ընտրվում է «այո»-ների շղթայով: «ԵԼՔ խմբակցության «ոչ»-երը նրա համար ավելի օգտակար են լինելու, քան 100 տոկոսանոց քվորումները: Այս նազարբաևյան ընտրությունը բացարձակ ձեռնտու չէ»,-ասաց պատգամավորը: 

Վերջինիս խոսքով՝ Արմեն Սարգսյանը, որպես կրթված և հարուստ կենագրություն ունեցող մարդ, իրեն պահում էր այնպիսի կեցվածքով, որն իրենց առավել էր տխրեցնում: «Ծափահարություններ, որից հետո 100 տոկոսանոց քվերակությունը պատիվ չի բերում Արմեն Սարգսյանի նման մարդուն: Սա նրան պատվ չի բերում: Երբ իմ ասածին հասարակության 45 տոկոսը դեմ չլինի, ես կասեմ, որ անիրական բաներ եմ ասում: Ընդհանրապես, քաղաքական գործիչը իր ասածներին 45 տոկոս դեմ կողմ պետք է ունենա»:

Խոսելով  Արմեն Սարգսյանի լեգիտիմության մասին՝ ԵԼՔ-ի պատգամավորը նշեց, որ ՀՀ ապագա նախագահն անպայման պետք է իր քաղաքացիությունն ապացուցող փաստթղթեր ներկայացնի, հակառակ պարագայում՝ լեգիտիմության հարցը նրան ուղեկցելու է իր ողջ կյանքի ընթացքում: