Դիրաբեքիրի նահանգապետարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ նահանգի 104 գյուղերում մարտի 2-ից սկսած փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:

Թուրքիայի իշխանությունները արգելքը պայմանավորել են այդ տարածքներում «ահաբեկչական տարրերի դեմ» գործողություններ իրականացնելու և այդ ընթացքում «քաղաքացիական անձանց անվտանգությունն ապահովելու» անհրաժեշտությամբ:

Արգելքը կգործի մինչև այն վերացնելու մասին համապատասխան հայտարարության հնչեցումը: