Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ բախումների ժամանակ տուժել են 6 ցուցարար և 4 ոստիկան: Այս մասին հայտնել է Կիևի ոստիկանության ղեկավար Անդրեյ Կրիշենկոն «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում:

«Ներկայումս հայտնի է, որ բուժհաստատություններ է դիմել 6 մարդ նրանց թվից, ովքեր վրանային քաղաքում են եղել: Տուժել է նաև ոստիկանության 4 աշխատակից: Անկարգությունների համար 50 մարդ է ձերբակալվել»,- ասել է Կրիշենկոն: