Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 52 չվերթ՝ ձյան տեղումների պատճառով:

«Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային չվացուցակի համաձայն, հետաձգվել են «Աէրոֆլոտ» ավիաընկերության SU 1858 եւ SU 1860 Մոսկվայից Երեւան չվերթները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում ձյան առատ տեղումներ են: Անբարենպաստ պայմանների պատճառով Մոսկվայում վարորդները հրաժարվել են անձնական տրանսպորտից և օգտվում են հասարակական տրանսպորտից, որը բերվել է ուժեղացված ռեժիմի: