Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանությունը մարտի 5-ին որոշում է կայացրել մեկ օրով դադարեցնել բոլոր տեսակի դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների մատուցումը: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Դեսպանատան՝ աշխատանքները միառժամանակ դադարեցնելու մասին որոշումից հետո հայտնի է դարձել, որ մայրաքաղաք Անկարայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողություն է սկսվել:

 

Անկարայի հանրապետական դատախազության կողմից տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ 20 մարդու ձերբակալելու մասին որոշում կա: Այս պահին ձերբակալված են 12-ը: Գործողությունը շարունակվում է: