Այսօր, մարտի 5-ին, Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը, վստահեցրեց, որ սպարապետի կենդանության պայմաններում Հայաստանն ավելի բարոյական երկիր կլիներ:

Հարցին՝ որքանո՞վ ենք մենք ապրում այն Հայաստանում որի մասին երազում էր Վազգեն Սարգսյանը, ինչպիսի՞ Հայաստանում ենք մենք ապրում՝ Արմեն Սարգսյանը պատասխանեց.

 

«Հայաստանն այս պահին առաջ է  շարժվում, բայց Հոկտեմբերի 27-ը մեզ բավականին ժամանակահատված հետ գցեց առաջընթացից և՛ բարոյական, և՛ տնտեսակաան իմաստով, և այլն, և այլն: Ավելի բարոյական Հայաստան կունենայինք, քան ունենք՝ եթե Վազգենը կենդանի լիներ: Չնայած, պետք է նշեմ, որ Հայաստանն առաջ է շարժվում, առավելապես՝ բանակը: Ես գտնվում եմ բանակում և տեսնում եմ առաջընթացը և մեծ հույսեր ունեմ, որ ապագայում լավ երկիր ենք ունենալու»,- ասաց նա: 

Տեսանյութն՝ armlur.am-ի: