Մասիսում նախօրեին գրանցվել է հերթական ինքնասպանության փորձը, երիտասարդ աղջիկը մկնդեղ է խմել: 

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 25-ամյա աղջիկը տանն ընտանիքի անդամների հետ վիճաբանությունից հետո ապակու կտորով նախ վնասել է ձեռքը, ապա մկնդեղ է խմել՝ ինքնասպանություն գործելու նպատակով:

 

Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել: