1927 թվականի այս օրը՝ մարտի 6-ին, ծնվել է կոլումբացի վիպագիր, կարճ պատմվածքների հեղինակ, սցենարիստ և լրագրող Գաբրիել Խոսե դե լա Կոնկորդիա Գարսիա Մարկեսը :
 
Գարսիա Մարկեսը գրողի կարիերան սկսել է որպես լրագրող՝ գրելով բազմաթիվ ոչ գեղարվեստական գործեր և կարճ պատմվածքներ, բայց առավել հատնի է իր վեպերով, ինչպես օրինակ՝ «Հարյուր տարվա մենություն» (1967), «Նահապետի աշունը» (1975), «Սերը ժանտախտի օրերին»:
 
2014 թվականի ապրիլին՝ Գարսիա Մարկեսի մահից հետո, Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը նրան անվանել է «երբևէ ապրած ամենանշանավոր կոլումբիացի»

«Երբևէ ապրած ամենանշանավոր կոլումբացին» հայտնի է ոչ միայն իր գեղարվեստական գործերով, այլ նաեւ իր մոգական մտքերով, որոնցից 20-ը ներկայցանում ենք ստորեւ.

1) Նա, ով շատ է սպասում, քիչ բան կարող է ակնկալել:

2) Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ նա, ով արժանի է, չի ստիպի քեզ արտասվել:  

3) Մի՛ արտասվիր, որովհետև դա ավարտվեց, ժպտա՛, որովհետև դա պատահեց քո կյանքում:

4) Այդքան շատ մի՛ պայքարիր: Լավագույն բաները պատահում են այն ժամանակ, երբ չես ակնկալում դրանց:

5) Ոչ, ես հարուստ չեմ: Ես աղքատ մարդ եմ, ով փող ունի: Դա միևնույն բանը չէ:

6) Այն, ինչ չի բուժվում անգամ երջանկությամբ, ոչ մի դեղով չի բուժվի:

7) Ճիշտ չէ, որ մարդիկ դադարում են երազել, որովհետև ծերանում են, իրականում նրանք ծերանում են, որովհետև դադարում են երազել:

8) Նա դեռևս չափազանց երիտասարդ էր, որպեսզի իմանար, որ սրտի հիշողությունը վանում է վատը և վսեմացնում լավը: Հենց այս հատկության շնորհիվ էլ մենք կարողանում ենք տանել անցյալի բեռը: 

9) Բոլոր մարդիկ երեք կյանք ունեն՝ հասարակական, անձնական ու գաղտնի:

10) Մահանալիս ես կզղջամ միայն այն դեպքում, եթե հանուն սիրո չմահանամ:

11) Իմաստությունն այն ժամանակ է մեզ այցելում, երբ այն այլևս չի կարող օգնել մեզ:

12) Նա մի վերջին ճիգ գործադրեց իր սրտում այն տեղը գտնելու համար, որտեղ իր սերն արդեն նեխել էր, և չկարողացավ գտնել այն:   

13) Ժամանակը չէր անցնում... Այն շրջապտույտ էր գործում...

14) Ես չեմ հավատում Աստծուն, սակայն ես վախենում եմ նրանից:

15) Ես քեզ սիրում եմ ոչ թե նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:

16)  Հետո ես գիտակցեցի, որ հենց կյանքն է ոգեշնչման գերագույն աղբյուրը, և որ երազները շատ փոքր մասն են այն հորձանուտի, որի անունն է կյանք:

17) Լրագրության մեջ միայն մի կեղծիքը կանխակալ է դարձնում ողջ աշխատանքը: Մինչդեռ գեղարվեստական գրականության մեջ միայն մի ճշմարիտ փաստը արժանահավատ է դարձնում ողջ ստեղծագործությունը:

18) Վիպասանը կարող է սրտի ուզածն անել այնքան ժամանակ, քանի դեռ նա կարողանում է մարդկանց ստիպել հավատալ իր գրածներին:

19) Ազատությունը հաճախ պատերազմի առաջին վնասն է:

20) Հռչակավոր գրողը, ով ցանկանում է շարունակել իր գրական գործունեությունը, ստիպված է շարունակ պաշտպանվել հռչակից: