«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունը շտապեց դեղերի բացթողումը պարտադիր դեղատոմսով դարձնելու հարցում: Մարտի մեկից ուժի մեջ մտած այդ օրենքը փաստեց, որ այս հարցում առկա են մի շարք տեխնիկական խնդիրներ․ «Դեղատոմսից օգտվելու, դեղատոմսը ճիշտ օգտատործելու հետ կապված՝ տեխնիկական խնդիրներ կային։ Ատամնաբույժներն, օրինակ, չունեն կնիքներ, իսկ դեղատները պահանջում են կնիքի առկայություն»,-ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Չիլինգարյանը։Image result for Կարեն Չիլինգարյան

Հարցին՝ արդյո՞ք Առողջապահության նախարարության այս որոշումը չի փաստում նախարարության աշխատանքի թերացման և անհեռատեսության մասին, Չիլինգարյանը նշեց․ «Այո՛, սա անհեռատեսություն էր, փոխարենը՝ նախապես մտածեին անել այնպես, որ սպառողը չտուժի, անցնեին աստիճանական փոփոխությունների համակարգով, արեցին այնպես, որ մի քանի խոշոր դեղարտադրողներ պարզապես գերշահույթ ստացան»։

Հարցին՝ նախարարության՝ դեղատոմսով դեղեր բաց թողնելու որոշումն արդո՞ք կարելի է դիտարկել խոշոր դեղարտադրողների հետ գործարքի գնալու համատեքստում, Չիլինգաևյանը նշեց․ «Այն, որ այդ խոշորները գերշահույթ ստացան,  փաստ է, բայց պնդել, որ համագործակցություն կար՝ չեմ կարող։ Արձանագրում եմ մեկ փաստ միայն. Առողջապահության նախարարությունը սխալ որոշում կայացրեց, ինչից տուժեցին սպառողներրը»։

Նշենք, որ Կառավարության մարտի 6-ի նիստի օրակարգում է ընգրկված ԱՆ դեղատոմսով դեղեր բաց թողնելու որոշումը ժամանակավորապես կասեցնելու հարցը: Որոշման նախագծում ասվում է՝ առաջացած խնդիրներից խուսափելու և աստիճանական անցման ժամանակացույց ներդնելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. «Կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման գործողությունը` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ ներարկման համար նախատեսված դեղերի մասով` մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը, բացառությամբ` թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի»

Աղավնի Սուքիասյան