Երեկ՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Տավուշի մարզի Դեղձավան գյուղի բնակիչ՝ 24-ամյա Նորիկ Սարգսյանը Պտղավան գյուղի վարչական տարածքում կորցրել է իր վարած Mercedes C 200 մակնիշի 87 SN 778 համարանիշի ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել երկաթե խողովակին, իսկ հետո՝ բարձրավոլտ էլեկտրասյանը։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Սարգսյանի ուղևորներ՝ 26-ամյա Լյուդվիգ Սարգսյանը և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Մաքսիմ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, Մ. Վարդանյանի մոտ բժիշկներն ախտորոշել են ձեռքի կոտրվածք՝ 2 տեղից։

shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդ Ն. Սարգսյանը և ուղևոր Լ. Սարգսյանը եղբայրներ են։