«Այս տարի ռիսկային տարի է: Կրիտիկական է ջրամբարների վիճակը, որտեղ ջրի կուտակումներ գրեթե չկային: Կոչ ենք անում ղեկավարությանը ՀԷԿ-երի աշխատանքը կանգնեցնել, այդ ՀԷԿ-երը ջրամբարների ջրերից հեռացնել: Արդեն 6-րդ տարին է՝ մենք այդ խնդիրն ունենք, բայց չենք ուզում ասենք, որ դա ՀԷԿ-երի մեղքն է: Զարմանալի է, բայց հարցի լուծում են գտել, սկսել են խորքային հորերը վերականգնել, փոխարենը ՀԷԿ-երի խնդիրը լուծեն: Ոռոգման համակարգի տգետներից մեկը հայտարարեց, թե Սևանի ջրով Հոկտեմբերյանը կոռոգեն. բնագավառը ղեկավարող մարդը չգիտի, որ չկա այդպիսի ջրանցք, որ Սևանի ջուրը հասցնի Հոկտեմբերյան»,- ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ խոսելով գյուղատնտեսության սպառնալիքների մասին: 

 

Նրա խոսքով՝ առաջնայինը ջրի խնդիրն է ևհարցին խիստ պետք է մոտենալ, իսկ փրկությունը ՀԷԿ-երի արգելումն է. «Որպես մարդ՝ հասկանում եմ այդ մարդկանց, բայց հայ գյուղացուն էլ պետք է հասկանալ: Ջրամբարները գյուղացու համար են ստեղծված, ոչ թե մի խումբ ՀԷԿ աշխատացնողների»,- նշեց նա՝ հորդորելով ՀԷԿ-երը գետերի վրա կառուցել:

Բերբերյանը նշեց՝ տարին ռիսկային է, քանի որ գարունը տատանումներով է գալիս: Ըստ նրա՝ փորձը ցույց է տալիս, որ այս տարին բարձր ռիսկային է, հատկապես կարկտաահարությունների, ցրտահարությունների հետ կապված, որոնք սպառնում են բերքին:


Տեսանյութը՝ aysor.am-ի: