Կանանց տոնի նախօրեին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 7-ին Նախագահի նստավայրում Երախտագիտության մեդալներով է պարգևատրել նաև տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող կին լրագրողների՝ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար:

Երախտագիտության մեդալով են պարգևատրվել «Հ2» հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծառայության լրագրող Հրածին Սաֆարյանը, «Ռոյթերս» միջազգային լրատվական գործակալության Հայաստանի թղթակից Հասմիկ Մկրտչյանը, «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծառայության լրագրող Շաքե Ղազարյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծառայության լրագրող Ռուզաննա Վարդերեսյանը, «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծառայության լրագրող Քրիստինե Ալագուլյանը և «Ֆրանսպրես» գործակալության Հայաստանի թղթակից Մարիամ Հարությունյանը:

Լրագրության բնագավառում ներդրած ավանդի համար Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: