«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը պարբերաբար դժգոհություններ է լսում բանակի N կորպուսի հրամանատար Դավիթ Մանուկյանի մասին:

Դժգոհությունները պայմանավորված են կորպուսի հրամանատարի աշխատանքում թերացումներով, անլուրջ եւ ոչ ադեկվատ պահվածքով:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ զորամասում եւս Մանուկյանին լուրջ չեն ընդունում մինչեւ այն աստիճան, որ հանդիպելիս հաճախ պատվի չեն առնում:

ԼՂ զորամասերից մեկից Հայաստան տեղափոխված այս հրամանատարից Մովսես Հակոբյանը պատրաստվում է ազատվել:

Ի դեպ, մեր աղբյուրները նշում են, որ Դավիթ Մանուկյանը հատուկ սեր ունի կանաչ գույնի խոտերի նկատմամբ, հատկապես, երբ դրանք չոր են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում