ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատվիրակությունը մարտի 8-ին ԱՄՆ պետդեպարտամենտում հանդիպում է ունեցել Պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով առաջին տեղակալ Էլիզաբեթ Միլարդի հետ։

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է Միացյալ Նահանգների հետ գործընկերային, բարեկամական կապերի առավել ակտիվացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամներն անդրադարձ են կատարել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող բարեփոխումներին, դատական իշխանության անկախության ապահովմանն ուղղված քայլերին և մի շարք այ հարցերի։

Անդրադարձ է կատարվել նաև Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներին, ընդգծվել ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետության կարևոր դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր: