Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի10-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 44-ամյա Էրբաշ Հասանը իր վարած DAF մակնիշի KA 053 RO համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի 130-րդ կմ հատվածում՝ Իջևանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Իջևանի շուկայի գլխավոր ճանապարհին տեղադրված բաժանարար բետոնե հատվածին՝ մասամբ բարձրանալով բետոնե սյան վրա։ Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: