ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ, անկախ տարիքից, յուրաքանչյուր նախագահ պետք է եռանդով  աշխատի:  Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Որքանով ինձ հայտնի է, աշխարհում բազմաթիվ գործող նախագահներ կան, որոնք ինձնից մեծ են, և նրանք շատ ակտիվ են գործում»,-այսպես է արտահայտվել Պուտինը ամերիկյան NBC հեռուստատեսությանը տված հարցազրույցին` պատասխանելով տարիքի հետ կապված ակտիվության նվազման վերաբերյալ հարցին:

 

Ռուսաստանի առաջնորդի խոսքով` քաղաքական գործիչները պետք է իրենց ողջ ներուժն օգտագործեն գործունեություն ծավալելիս:

«Աշխարհում` Եվրոպայում և ամենուր շատ են նման մարդիկ: Սակայն, եթե մարդը նախագահ է դառնում, նա պետք է այնպես աշխատի ասես առաջին և վերջին անգամ»,-ասել է Պուտինը` ընդգծելով, որ կհետևի Սահմանադրությանը:

Նա շեշտել է, որ երբեք չի խախտել, չի փոխել Սահմանադրությունը: Այնպես որ՝ ինքն աշխատելու է Ռուսաստանի հիմնական օրենքի սահմաններում, իհարկե, եթե ընտրողներն իրեն նման հնարավորություն տան: