Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ երբեք չի կարդացել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գրառումները թվիթերյան էջում: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Պուտինը նաև ասել է, որ համացանցում չունի որևէ էջ, քանի որ ունի այլ ճանապարհներ իր կարծիքը հայտնելու և որոշումները իրագործելու համար:

«Դոնալդ Թրամփը ավելի ժամանակակից մարդ է»,- ժպիտով նշել է Պուտինը: