Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի բազմակի հաղթող Սերենա Ուիլյամսն շարունակում է հաջող ելույթները Ինդիանա Ուելսի մրցաշարում:

 

ATP վարկանիշային մրցաշարի երկրորդ փուլում Ուիլյամսի մրցակիցը Նիդեռլանդների ներկայացուցիչ Կիկի Բերտենսին էր: 36-ամյա ամերիկուհին հաղթել է 7:6 (7:5), 7:5 հաշվով և դուրս եկել հաջորդ  փուլ, որտեղ կմրցի քրոջ՝ Վենուս Ուիլյամսի հետ: