Շիրակի մարզի Վարդաքար համայնքում մարտի 11-ին ընտրում են ավագանու 5 անդամի: Առաջադրված էր 6 թեկնածու, սակայն թեկնածուներից մեկի ինքնաբացարկի պատճառով գյուղում ընտրական պայքար չկա: Ժամը8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, բացվել է գյուղի միակ տեղամասը և ընդունել առաջին ընտրողներին: 

Ինչպես  տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայությունների հարցերի բաժնի պետ  Ռուբեն  Հարությունյանը, համայնքում ընտրելու իրավունք ունեցող 477  քաղաքացուց,  ժամը 14:30-ի  դրությամբ ընտրական պարտքը կատարել է  85-ը: «Ճիշտ է, այս պահի դրությամբ ակտիվությունն այնքան  էլ մեծ չէ, սակայն օրը դեռ առջևում է»,- նշեց Ռուբեն  Հարությունյանը՝ փաստելով, որ ընտրությունները անցնում են նորմալ, բողոք  կամ ահազանգ չի  ստացվել: