Ռուսական բուհերում ատոմային էներգետիկայի ոլորտում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող Հայաստանի դիմորդների ու շրջանավարտների շրջանում ընտրություն կանցկացվի մարտի 21-23-ին: Ինչպես տեղեկացրին «Ռոսատոմ» ընկերությունից, բակալավրիատի, միջին մասնագիտական և մագիստրատուրայի ուղղություններով դիմորդների հետ հարցազրույցները կկայանան մարտի 21-22-ին «Կրթություն-XXI դար» միջազգային ցուցահանդեսի շրջանակում, որի պաշտոնական բացումը կկայանա մարտի 21-ին` ժամը 10:00-ին, Կառավարության տանը` Մելիք Ադամյան, 1 հասցեում:

Ատոմային էներգետիկայի ուղղությամբ ռուսական բուհերում անվճար կրթություն ստանալու հնարավորություն ամեն տարի տրվում է այն երկրների քաղաքացիներին, որտեղ «Ռոսատոմը» ակտիվ գործունեություն է ծավալում, հետևաբար, բարձր որակավորված մասնագետների կարիք կարող է ունենալ: 
Նշված քվոտայով ռուսական բուհերի ուսանող դառնալու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ կայքում, լրացնել հայտ, տրամադրել ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր ու նշել ցանկալի կրթական հաստատությունը «Ռուսատոմի» կողմից ներկայացված ցանկից: Դիմորդն ըստ առաջնահերթության կարող է նշել մինչ վեց բուհ: