«Ժամանակ» օրաթերթը գրում է.

««Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները հանդիպումներ են ունենում տարբեր քաղաքական գործիչների, ուժերի ներկայացուցիչների հետ, անձամբ ինքը հանդիպել է ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանի հետ, քննարկումները շարունակվելու են, դրանք բացվել են, բայց չեն փակվել։

 

Մարտիրոսյանը չբացառեց նաև, որ իրենց կմիանա նաև Սեյրան Օհանյանը, սակայն նրա հետ այս պահին հանդիպում չի եղել։ «Ասածս այն է, որ մենք լայն ենք նայում, իսկապես մասնակցային ենք տեսնում ամեն ինչ, մենք միասնականություն ենք ցանկանում՝ քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ և որոշումների ընդունման հրապարակային մեխանիզմ ենք ուզում»,- շեշտեց նա։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: