«Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը խախտել է նոյեմբերյանցիների անդորրդը՝ հայտարարելով, որ սկսում է հանք շահագործել այդ տարածքում: Ընկերության այս որոշմանը նոյեմբերյանցները դեմ են և խոստանում են բոլոր հնարավոր և անհնար տարբերակներով թույլ չտալ հանք շահագործող այս ընկերության մուտքը Նոյեմբերյան:

ԼՈւՐԵՐ.com-ն այս թեմայով զրուցեց Նոյեմբերյանի բնակիչ, մեդիաընկերության սեփակնատեր և հասարակական գործիչ Վարուժան Բաբաջայանի հետ:

 

-Պարո՛ն Բաբաջանյան, «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը ներկայացրել է երկրաբանական հետազոտությունների արդյունքներ, ըստ որոնց, իրավունք է ձեռք բերել հանք շահագործել Նոյեմբերյանի տարածքում: 

-Մեզ չի հետաքրքում, թե ինչ փաստթաթղթեր են նրանք ներկայացրել, մեզ չի հետաքրքրում նաև, թե ինչ թղթաբանություն են ներայացրել: Մենք փաստում ենք, որ Նոյեմբերյանում հանք շահագործելու թույլտվություն նրանք ստացել են Կառավարությունից և մենք՝ նոյեմբերյանցիներս, թույլ չենք տա ապականել մեր անաղարտ բնությունը, այն բնությունը, որը կերակրում է մի ողջ տարածաշրջանի բնակչության: Այն տարածքը, որտեղ պատրաստվում են հանք շահագործել, հանդիսանում է բացառիկ էկոտարածք, որտեղ պետությունը պետք է զբոսաշրջություն զարգացներ, ոչ թե հանք շահագործեր: 

-Ընկերությունը Կառավարությանը խոստացել է, որ տարածքի բնակչությանն ապահովելու է աշխատատեղերով և բարձր աշխատավարձով, արդյո՞ք նոյեմբերյանցիները համաձայն են գնալ և այդ հանքերում աշխատել:

-Ամբողջ Նոյեմբերյանում չեք գտնի գեթ մեկ մարդու, ով համաձայն է գնալ և աշխատել այդ հանքում: Մեզ պետք չէ, որ մեր բնությունը ոչնչացնեն, նպաստեն քաղցկեղով հիվանդությունների աճին, ինչ է թե՝ աշխատատեղ են ստեղծում: Այս անտառներն արդեն կերակրում են նոյեմբերյանցիներին: Այդ տարածքներից նրանք հավաքում են ամենատարբեր հատապտուղներ և վաճառում: Այդ տարածքները նաև արոտավայրեր են, որոնց ոչնչացմամբ, փաստացի, նաև կվերանա անասնապահությունը: Մեր պահանջն է պետությունից՝ կանխել այս ամենը և ձեռք չտալ մեր անտառներին: Այս ընկերությունը կարող է հանք շահագործել Նոյեմբերյանում միայն մեր ազգաբնակչությանը կոտորելու հաշվին, երկրոդ տարբերակ մենք թույլ չենք տալու: Թույլ չենք տալու որևէ տեխնիկա մտնի մեր տարածք:

-Հաշվի առնելով այն, որ «Պոլիմետալ Արմենիա»-ը ընկերությունը հանդիսանում է հանք շահագործող խոշոր ընկերություն և այս ընկերության բաժնետերերի սեփականատերերը գալիս են ռուսական և չեխական իշխանական վերնախավերից, պայքարի ի՞նչ մեխանիզմներ ենք առաջարկում:

 

-Եթե «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը խոշոր ընկերություն է, ես էլ հանդիսանում եմ խոշոր մեդիաընկերության սեփականատեր և լայն կապեր ունեմ ողջ ԱՊՀ տարածքում: Այնպես որ՝ գործի կդրվեն ոչ միան փողոցային պայքարի տարբերակներն, այլ նրանց դեմ լուրջ պայքար կսկվիի նաև տեղեկատվական բլոկով: Նոյեմբերյանցիները թույլ չեն տա, որ կրկնվի Թեղուտի պատմությունը, երբ հանք շահագործողները հարստացան և հեռացան՝ տարածքի բնակիչներին թողնելով թունավոր միջավայր: 

-Թեև Նոյեմբերյանում հանք շահագործելու դեմ պայքարը արդեն տևական ժամանակ է՝ թեժ է սոցիալական ցանցերում, սակայն մինչ այս պահը չկա Կառավարության արձագանքը: Սա ինչո՞վ եք բացատրում:

-Դե, թույլտվությունը տվել է Կառավարությունը, դրա համար էլ չկա արձագանք: Պարզապես, Կառավարությունն ու նրա ղեկավարը պետք է իմանան, որ եթե մեր տարածքում այս հրեշավոր ծրագիրը սկսեն իրագործել, ապա վարչապետի պաշտոնանկության պահանջը կսկվի հենց Նոյեբերյանից: 

-Արձագանք չկա Կառավարությունից, սակայն նոյեմբերյանցների բողոքին արձագանքեց «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը՝ խոստանալով դադարեցնել երկրաբանահետախուզական աշխատանքները: Արդյո՞ք այս որոշումը կթուլացնի նոյեմբերյանցիների բողոքի նոտան, թե՞, այնուամենայնիվ, հիշելով տարբեր հանք շահագործող ընկերությունների կողմից բողոքի ձայնը լռեցնելու համար աշխատանքները ժամանակավոր դադարեցնելու և հետո նորից վերսկսելու դառը փորձը, նոյեմբերյանցիները ձեռքները ծալած չեն նստի: 

-Մեր զգունությունը չի թուլանում այս հայտարարությամբ, յուրաքանչյուր պահի կպայքարենք, և ոչ մի դեպքում թույլ չենք տա հանքի շահագործումը: 

Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի