Կառավարությունն ընդունեց «Գույք նվիրաբերելու մասին» որոշում՝ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործունեությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ որոշմամբ առաջարկվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հանձնված՝ լուծարված 11 ընկերություններին նախկինում պատկանող հետագա շահագործման համար պիտանի 148 անվանում գույքը նվիրաբերել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին՝ գույքի նպատակային նշանակության օգտագործման պայմանով:

«Որոշմամբ առաջակվում է նախարարությանը հանձնված 22 ավտոմեքենաները հետ վերցնել և ամրացնել ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին' հետագայում օտարելու նպատակով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արման Սահակյանը: