Ով հայտնվել է Yerevan Mall-ում, մարտի 12-ին, ականատես է դարձել իսկական տոնի: Առաջին հայացքից պարզ չէր, թե ինչ են անում այդտեղ մի քանի տասնյակ մարդիկ: Միայն մարդկանց խմբին միանալով՝ կարելի էր տեսնել նաև գեղեցիկ ու շքեղ G դասի Մերսեդեսը, որը պատահական չէր այստեղ:
 
Ավտոմեքենայի երջանիկ տերը՝ Մնացական Թևոսյանը, մարտի 4-ին տեղի ունեցած «Սուպեր ՏոտոԶգա՛» խաղարկության գլխավոր հաղթողն էր: Հետաքրքրասերների ու լրագրողների ուշադրության կենտրոնում հենց նա էր: Աբովյան քաղաքի բնակիչն, ինչպես պարզվեց, այսպիսի խոշոր շահում չէր էլ ակնկալում: Ավելին, շահումը արձանագրվելու պահին իր բնակարանում խաղաղ քնած է եղել, իսկ շահումի մասին տեղեկացել է ծանոթներից մեկի զանգից։ Այդ բախտավոր կտրոնը, որը իրականում պարտված խաղադրույք էր, կատարվել էր Աբովյանի խաղակետերից մեկում։
 
G դասի Մերսեդես ավտոմեքենայի բանալիները շահողին հանձնեց «Սուպեր Տոտո, Զգա՛» վիճակախաղի վարող Հայկ Պետրոսյանը: Արարողությանը ներկա մի գեղեցկուհի էլ հաղթողին հանձնեց հատուկ վկայականը, որի վրա տպված էին Մնացականին հաջողություն բերած թվերը։
 
Մեր տեղեկություններով՝ նման աննախադեպ խոշոր շահում Հայաստանում առաջին անգամ է արձանագրվում: Իսկ բացառիկ՝ «Սուպեր տոտո, Զգա՛» խաղարկությունը նախաձեռնել է TotoGaming ընկերությունը` հնարավորություն տալով իր բոլոր հաճախորդներին շահումներ ունենալ նույնիսկ խաղադրույքների պարտված կտրոններով:

Մնացական Թևոսյանը մասնակցել է «Սուպեր Տոտո, Զգա՛» խաղարկությանը մարտի 4-ին: Մենք պարզեցինք, որ հաջորդ խաղարկությունը տեղի է ունենալու մարտի 18-ին, ժամը 11:11-ին, «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում: Այս խաղարկությանը ևս խաղարկվելու է G դասի Մերսեդես: Այս ևայլ մակնիշի մի շարք ավտոմեքենաներ կլինեն նաև հաջորդ բոլոր խաղարկություններում։

Միջոցառման ընթացքում պարզվեց նաև, որ խաղարկության տոմսերը չեն վաճառվում: Խաղարկությանը մասնակցում են միայն TotoGaming-ի խաղակետերում կամ կայքում խաղադրույքի կտրոնի վրա տպված 7 թվերով։ Կազմակերպիչներից մեկից տեղեկացանք նաև, որ խաղարկության օրը արձանագրվել է ևս մեկ ավտոմեքենայի շահում, թեև շահողը նախընտրել է վերցնել գումարը։ Շահողին գումարը հանձնել էին մարտի 8-ի տոնական միջոցառման ժամանակ: Դե ինչ, կանանց մեկամսյակը սկսվել է մեծ շահումներով: Անհամբերությամբ սպասենք հաջորդ՝ մարտի 18-ի վիճակախաղին: