«Ժամանակ» թերթը գրում է.

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջապես որոշվել է, թե ով է ղեկավարելու «Աբովյան» ՔԿՀ-ն: Մեր տեղեկություններով՝ ընտրությունը կանգ է առել Քրեակատարողական համակարգում երկարամյա աշխատանքի փորձ ունեցող Գայանե Վարդանյանի վրա:

 

Հենց նա էլ, ամենայն հավանականությամբ, կնշանակվի կանանց գաղութի պետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Աբովյան» ՔԿՀ-ի պետը՝ Արսեն Աֆրիկյանը, ՔԿ համակարգում կատարված վերջին փոփոխություններից հետո նշանակվեց Քրեակատարողական վարչության պետի տեղակալ: Դրանից հետո հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել արդարադատության գնդապետ Արտակ Հարությունյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում