«168 ժամ» թերթը գրում է.

«Սահմանադրական դատարանը պատրաստվում է ընդունել իր նորընտիր անդամին՝ Հրայր Թովմասյանին: Այս նպատակով ՍԴ-ն «Շշուկ» կազմակերպությունից առանց մրցույթի՝ մեկ անձից կատարվող գնումների միջոցով, ձեռք է բերել ՀՀ ՍԴ-ի դատավորի 2 հատ համազգեստ, որոնցից յուրաքանչյուրի համար վճարել է 100 հազար դրամ:

 

Սահմանադրական դատարանը, կրկին առանց մրցույթ հայտարարելու, Անուշ Հակոբյանից ձեռք է բերել տնտեսական ապրանքներ՝ ընդհանուր 350 հազար դրամով, մասնավորապես՝ 140 հատ լեդ լամպեր՝ 168 հազար դրամ,600 հատ զուգարանի թուղթ՝ 90 հազար դրամ, 100 հատ մաքրող մածուկներ՝ 80 հազար դրամ, 1 հատ փոշու հավաքման կտոր՝ 12 հազար դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում