Ֆիլիպիններում մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով 7 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է CNN Philippines-ը:

Հեռուստաընկերության տարածած տեղեկատվության համաձայն, ինքնաթիռը վթարի է ենթարկվել մարտի 17-ին Բուլական նահանգում: Այն ուղեւորվում էր Պլարիդելից Լաոագ: Ինքնաթիռում եղել է վեց ուղևոր և մեկ օդաչու: Բոլորը մահացել են:

Վթարի պատճառները պարզվում են: