Ուկրաինայում ոստիկանությունը թույլ չի տալիս ռուսներին մտնել դիվանագիտական ներկայացուցչություններ՝ ՌԴ նախագահական ընտրություններին քվեարկելու համար: Այս մասինհայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Լվովում ոստիկանության աշխատակիցներն Ազգային գվարդիայի ներկայացուցիչների հետ համատեղ մետաղական ցանկապատ են տեղադրել ռուսական հյուպատոսության շենքի շուրջ, որտեղ բացվել է ընտրատեղամասերից մեկը։

«Մենք թույլ ենք տալիս մտնել միայն նրանց, ովքեր աշխատում են հյուպատոսությունում, և միայն մեզ մոտ առկա ցանկով։ Ուրիշ որևէ մեկին թույլ չենք տալիս անցնել»,- ասել է ոստիկաններից մեկը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանությունը փակել է նաև Օդեսայում ռուսական հյուպատոսության և Կիևում դեսպանատան շենքերի մուտքերը։