ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 18-ին, ժամը ժամը 12:43-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես  տեղեկացանք նախարարության պաշտոնական կայքից, hրդեհը մեկուսացվել է ժամը 13:06-ին, մարվել՝ 13:43-ին: Ամբողջությամբ այրվել է անասնագոմը (70 քմ):