Հայաստանի Հանրապետությունում գրանցվող սեռական բնույթի հանցագործությունների մեծ մասը կատարվում է երեխաների նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Այսպես՝ 2015թ. ընթացքում ՀՀ ՔԿ վարույթում սեռական հանցագործությունների վերաբերյալ քննվել է 131 քրեական գործ, որից 84-ը կատարվել է երեխաների նկատմամբ (սեռական հանցագործությունների ընդհանուր թվի 64 տոկոս), 2016թ. ընթացքում քննվել է 157 քրեական գործ, որից 110-ը՝ կատարված երեխաների նկատմամբ (70 տոկոս), իսկ 2017թ. ընթացքում քննվել է 161 քրեական գործ, որից 101-ը՝ կատարված երեխաների նկատմամբ (62.7տոկոս):

 

«Իհարկե նվազելու միտումն առկա է, բայց ինքնին այդ ցուցանիշը բավական տխուր իրականության մասին է փաստում»,- ընդգծել է Տռուզյանը: