Ամեն տարի Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ին հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները նշում են Հայոց ամանորը՝ բնական տարեփոխությունը:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի 6 ներկայացուցիչներ արդեն 3-րդ տարին անընդմեջ ուղեւորվում են Հայկական լեռնաշխարհի տարբեր անկյուններ, այս անգամ՝ 6 տարբեր անկյուններ՝ մարտի 21-ի ծեսը նախապատրաստելու:

 

Եվ ահա նրանքայսօր՝ մարտի 21-ինառավոտյան ժամը 6-ին միաժամանակ սկսել են գաղտնածեսը՝ նվիրված Հայոց զորության եւ ռազմի Աստծուն՝Վահագնին: Քրմերը ծեսը սկսել են միաժամանակ: Նրանք 6-ական րոպեների տարբերությամբ աշտանակների վրա խորհրդանշական կրակներ են վառել՝ Մշոաշխարհի Աստղկաբերդի տարածքում,  Նախիջեւանին սահմանակից հատվածում՝ Վայոց ձորի տարածքումներկայիս Թուրքիային սահմանակից հատվածում՝Շիրակի տարածքումՎրաստանին սահմանակից հատվածում՝ Լոռու տարածքումԻրանին սահմանակից հատվածում՝ Սյունիքի տարածքում եւ Արցախիազատագրված տարածքներից մեկում:

Երբ լրացավ վերջին 6-րդ րոպեն, Հայոց աշխարհի տարբեր անկյուններում ծես անող քրմերը հատուկ Նոր Տարվա՝ Ամանորի համար պատրաստված գավերով, որոնք 6-գլխանի վիշապ են պատկերում, միաժամանակ գինի ըմպեցին՝ առաջին ու վերջին կումը հողին լցնելով:

Ի դեպ, 6 թիվը պատահաբար չէ ընտրված. այն խորհրդանշում է Վահագնի կողմից Վիշապին՝ չարին հաղթելու կամքը, զորությունը: Իսկ հայոց երկրի տարբեր անկյուններումծեսը նպատակ ունի հայ արիների հողահավաքի ու հայահավաքի երազանքը առ Տիեզերք հասցնելու:

Բայց խորհուրդն ամբողջանում է, երբ վառվում են 21 կրակները: Այդ ժամանակ ամրագրվում է Վահագնի հաղթանակը, եւ Վիշապը՝ չարը կրկին սանձվում ու հնազանդեցվում է:

Եվ ժամը 13:00-ին քաղաքամայր Երեւանում հայ արիները ծես կանեն՝ վառելով մյուս 5 կրակները: 5-ը Տիեզերքում Աստղիկ աստվածուհու թվային ծածկագիրն է: Նա գալիս է Վահագնին սեր տալու, որ ուժը ոչ թե բիրտ, այլ՝ արդար լինի: 

Այնուհետեւ հայ արիներն ու հեթանոս ազգայնականները ուղեւորվելու են Արարատի մարզ՝ մի գեղեցիկ զուգադիպությամբ Վահագնի ու Աստղիկի ամուսնությունը օրհնելու: Մյուս 10 կրակները կվառվեն հենց այդ ժամանակ:

Ժամը 18: 00-ին հայ արիները Ամանորը, որ ամանոր է նաեւ շատ ազգերի մոտ, նշելու են Հայ Արիական Միաբանության գրասենյակում, ինչպես պարսիկների, հնդիկների, հույների եւ արիական ճյուղի հետագա զարգացումներից առաջացած ներկայիս այլ ազգերի ու ժողովուրդների որոշ հատվածներ իրենց երկրներում:

 

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը Ամանորյա շնորհավորանքներ է հղում արիադավան հայությանը եւ արիական բոլոր ազգերին: