«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Շիրակի մարզի Բյուրակն համայնքի միջնակարգ դպրոցում, որտեղ մթնոլորտն ու ղեկավարության փոխհարաբերություններն այնքան էին լարվել, որ հաստատությունը հայտնվել էր նաեւ մամուլի ուշադրության կենտրոնում, կտրուկ շրջադարձ է տեղի ունեցել. տնօրեն Լուսինե Մելիքյանը մարտի 20-ի հրամանով աշխատանքից ազատել է դաստիարակչական գծով փոխտնօրեն, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մանվել Խոջումյանին: Վերջինիս մեղադրում են թմրամոլ լինելու մեջ ու դեռ մի բան էլ ավելի:

Հիմք է ընդունվել Շիրակի մարզի դատախազի գրությունը: Թե ինչի մասին է այդ գրությունը եւ ինչ բովանդակություն ունի, աշխատանքից ազատված փոխտնօրենն ասաց՝ չգիտի, քանի որ տնօրենը հրաժարվել է դրա պատճենը տրամադրել իրեն:

«Նույն տնօրենը հայտարարություն է տվել՝ իբր ես բուժվում եմ նարկոդիսպանսերներում, չգիտեմ ինչեր եմ օգտագործում, դրա համար ինձ կանչել են քննչական բաժին, ուզել են նմուշ, ես հրաժարվել եմ: Հենց այդպես էլ ինձ ասել են, որ ձեր իրավունքն է, կարող եք հրաժարվել, որովհետեւ մենք հիմք չունենք: Հնարավոր է՝ ձեր դեմ հարյուր հոգի էլ գրեն այդպիսի բաներ, ձեզ օրական հարյուր անգամ չպետք է տանենք ստուգման»,- ասաց արդեն նախկին փոխտօրենը եւ հավելեց. «Ես էլ կարող եմ խնդրել նույն մարդուն (տնօրենին-խմբ.) ստուգեն վեներական հիվանդությունների հետ կապված»:

Մանվել Խոջուկյանը բողոքարկելու է իրեն աշխատանքից ազատելու մասին տնօրենի հրամանը: Նա նաեւ ասաց,որ հնարավոր է՝ ծնողները նույնպես բողոքի ակցիա կազմակերպեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում