ՀՀ կառավարությունը կառաջարկի Ազգային ժողովի նախագահին՝ մարտի 23-ին ժամը 11-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ։ Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում։

Նիստի օրակարգում լինելու են «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մա­­սին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատա­րե­լու մա­սին, «Հանրաքվեի մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կա­տա­րելու մասին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փո­փոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և մի շարք այլ հարցեր։