«Իրատես» թերթը գրում է.

«Քաղաքապետարանում Զարուհի Փոստանջյանի եւ նրա թիմի գործողությունները հունից հանում են ՀՀԿ ավագանու անդամներին, որոնք ակամայից ավելի են սրում իրավիճակը: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներից մեկը մի ուշագրավ դիպված հիշեց Փոստանջյանի խորհրդարանական գործունեությունից՝ ապացուցելու, որ խորհրդարանում չէր կարող այդպիսի վիճակ լինել, քանի որ դա քաղաքական ամբիոն է:

Կատուներով խորհրդարան մտնող, պատգամավորների քարտերը հավաքող Փոստանջյանը միշտ է ազդել ՀՀԿ-ականների վրա, սակայն խորհրդարանում նրան չէր հաջողվում այնքան սրել իրավիճակը, որ գործը հասներ ծեծկռտուքի: ՀՀԿ-ական մեր զրուցակիցը պատմեց, որ երբ հայտնի քվեարկության ժամանակ Զարուհի Փոստանջյանը հավաքել է պատգամավորների քարտերը, այն ժամանակվա ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը, իրեն հատուկ հանգստությամբ, Փոստանջյանին կանչել է իր մոտ եւ հանգիստ տոնով ասել. «Հը՞, Զառա, ի՞նչ ես ասում, հիմա բժիշկ կանչե՞մ, թե՞ «կագեբեին»:

Նույն աղբյուրի հավաստմամբ, դրանից հետո Փոստանջյանը ձգվել է ու արագ հեռացել, իսկ հանրապետականները, եթե հիշում եք, այդ քվեարկությունը ձեռք բարձրացնելով իրականացրին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում