Վրաստանի սահմանին Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել, ով փորձել է Թուրքիայից անօրինական ճանապարհով Վրաստան տեղափոխել 40 կիլոգրամ արծաթյա և ոսկյա զարդեր:

Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:

Ադրբեջանցու մեքենայի թաքստոցից առգրավվել են 36 կիլոգրամ ոսկյա, և 4 կիլոգրամ արծաթյա զարդեր:

Վրաստանի պատկան մարմինների փոխանցմամբ' ոսկյա զարդերի ընդհանուր արժեքը գնահատվել է 821,2 հազար դոլար, արծաթյա զարդերինը' 8 հազար դոլար:

Ադրբեջանի քաղաքացին ձերբակալվել է: