«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Չնայած շատերի կարծիքով ՀՀ ապագա վարչապետի հարցն այլեւս լուծված է եւ այդ պաշտոնում լինելու է Սերժ Սարգսյանը, բայց գործող վարչապետի թիմակիցները կարծես դեռ հույսը չեն կորցնում, որ այդ պաշտոնը կառաջարկվի Կարեն Կարապետյանին:

«Ես չեմ ուզում գուշակություններ անել: Վարչապետի հարցը դեռ չի քննարկվել, վերջնական որոշում չկա: Իհարկե նա (Կարեն Կարապետյանը-խմբ) վարչապետի աշխատանքի գործատռույթը շատ լավ իրականացնում է, իմ գնահատականն էլ բարձր է նրա կատարած աշխատանքին: Տնտեսական աճի ձեռքբերումներ կան...»,-մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Անդրայիկ Հարությունյանը, որը համարվում է Կարեն Կարապետյանի թիմակիցներից:

Մեր հարցին, թե ապրիլից, երբ վարչապետի ուսերին արտաքին քաղաքականության մասով մեծ պատասխանատվություն է դրվում, ի՞նչ եք կարծում, Կարեն Կարապետյանը կարո՞ղ է այդ պատասխանատվությունը կրել, Անդրանիկ Հարությունյանը արձագանքել է. «Այդ հարցին ես չեմ պատասխանի: Նա կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ եւս մեկ անգամ կրկնեց, որ պատրաստ է, իսկ մնացածը՝ մեկ ամիս մնաց, համբերեք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում