ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 24-ին, ժամը 19:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասի զորամասի մոտակայքում այրվում են ծառի կուտակված տերևներ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:13-ին, մարվել՝ 20:34-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից, այրվել են կուտակված տերևներ (60 խմ):