ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 24-ին, ժամը 18:53-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 27-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. մասամբ փակվել է ճանապարհի երթևեկելի հատվածը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները ճանապարհաշինարարների հետ 8 քար հեռացրել են ճանապարի երթևեկելի հատվածից: