ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 24-ին, ժամը 20:21-ին տեղեկություն է ստացել, որ Տավուշի մարզի «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ջիլուտ թալա» կոչվող հանդամասում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության 2-րդ պահաբաժնի «Ջիլուտ թալա» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:34-ին, մարվել՝ 21:45-ին:

Այրվել են մոտ 2,7 հա բուսածածկ տարածք, 17 ծառ, կոճղեր և ծառի ճյուղեր:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության 6 աշխատակից: